-
03.05.2016|
00:02
Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
-
29.04.2016|
00:02
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելուն, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
-
22.04.2016|
00:03
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։
Սիրաքի իմաստություն 2. 1-5
-
19.04.2016|
00:01
Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։ Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։
-
15.04.2016|
00:03
Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։
-
08.04.2016|
00:01
Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
-
05.04.2016|
00:01
Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։
-
01.04.2016|
00:02
Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։
-
25.03.2016|
00:01
Բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և հավիտյան չեն փոխվելու նրանց մտածումները, քանզի սկզբից ևեթ անիծված էր նրանց ծնունդը։
-
22.03.2016|
00:02
Դեռ երեկ և վաղուց ի վեր ում նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված՝ զարմացան, թե իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։
blank" class="zoomgraphics">.